
Ծրագրի կարճ նկարագրություն
iRemember ծրագիրը նախատեսում է կիսել փորձը, հարմարեցնել և փորձարկել եվրոպական մակարդակում «հիշողության լաբորատորիաները», միջսերնդային հաղորդակցման լաբորատոր մի մոդել (այն ներառում է ուսուցիչներին/ դասախոսներին, ուսանողներին և տարեցներին), որի նպատակն է թարմացնել ուսուցիչների/թրեյներների հմտությունները և բարելավել այլընտրանքային և ոչ ֆորմալ պատմության ուսուցման գործընթացը դպրոցներում: Յուրաքանչյուր «հիշողության լաբորատորիա» կքննարկի «հակամարտության» թեմա (օրինակ, կոմունիզմից անցումը շուկայական տնտեսության Ռումինիայում, «դժվարություններ» Հյուսիսային Իռլանդիայում, և այլն ..), այնուհետև միջսերնդային լաբորատորիաների ստացված արդյունքները վիրտուալացված կլինեն և կտեղադրվեն Haatch օնլայն հարթակում:
Ծրագրի տարրերն են.
• միջսերնդային ուսուցման լաբորատորիաների կառավարման մեթոդաբանություն;
• ուսուցիչների / դասախոսների վերապատրաստում;
• Առցանց ուսուցման ծրագիր ուսանողների համար;
• լաբորատորիաների վիրտուալացման գործընթաց:
iRemember մեթոդաբանության նպատակն է.
• Ապահովել ուսուցիչների և թրեյներների կարողությունների / հմտությունների արդիականացումը կայուն և ինտերակտիվ գործիքի միջոցով` ժամանակակից պատմության ոչ ֆորմալ և այլընտրանքային դասավանդում / ուսուցում իրականացնելու համար;
• Աջակցել փոխգործակցությանը սերունդների միջև, որին ներառվելու են ավագ սերնդի քաղաքացիներն ու երիտասարդները, որպես հիմնական դերակատարներ, ուղղելով նրանց պատմական արմատներով դիտարկվող հարցերը (հակամարտությունները), դիտարկելով, թե, ինչպիսին է դրանց կոնկրետ ազդեցությունը ներկա ժամանակներում;
• Աջակցել ավագ սերնդի քաղաքացիների սոցիալական ներառմանը, ներգրավելով նրանց լաբորատորիաներում, պատմություններ պատմելու /storytelling/ միջոցով հնարավորություն տալով նրանց կիսել իրենց անձնական հիշողությունները ու պատմությունները երիտասարդների հետ, հասկանալ արտաքին տեսակետները այդ փաստերի վերաբերյալ և ակտիվորեն նպաստելով «ընդհանուր հիշողության»ստեղծմանը;
• Աջակցել երիտասարդների ժողովրդավարական կյանքի ներառմանը մասնակցային և ակտիվ քաղաքացիության մոտեցման կիրառման միջոցով;
• Խթանել ՏՀՏ օգտագործումը և վեբ 2.0 գործիքներ ստեղծել միասնական, սոցիալական և մասնակցային «ընդհանուր հիշողությունը» ստեղծել կոնկրետ թեմաների և խնդիրների մասին;
• Սահմանել արդյունավետ գործիք, որը կարող է օգտագործվել է հակամարտության կարգավորման քաղաքականության և գործունեության համար:
Այդ ամենը կազմված կլինի.
• մեթոդաբանությունից, որով թրեյներները (դասախոսները) կնախագծեն և կկառավարեն գործողությունները (լաբորատորիաներ), որոնց ներառվում են ավագ սերնդի քաղաքացիները և երիտասարդները;
• պատմություններ պատմելու /storytelling/ ուսուցման մի շարք մեթոդներից;
• Առցանց պլատֆորմից (Haatch)` ընդհանուր հիշողությունների վիրտուալացման և առցանց փոխանակման և պատմողական բովանդակության վայրերն ու միջոցառումները հրապարակայնորեն ներկայացնելու համար, այնպես որ այն մատչելի լինի բոլորին ինտերնետին միացված ցանկացած սարքի միջոցով:
Ծրագիրը ամրացնում համագործակցությունը գործընկերների միջև, որոշակիացնելով և փոխանակելով միջսերնդային հիշողության լաբորատորիայի մոդելը, որը ներառում է.
• Դասախոսներ / թրեյներներ. նորարար հմտությունների ոլորտում նախագծման և կառավարման փորձի ուսուցման և սոցիալական ներառման սուբյեկտները.
• Ավագ քաղաքացիները. փորձ, գիտելիքներ, հիշողություն և միջնորդության հմտություններ կրող սուբյեկտները.
• Երիտասարդները (ուսանողներ). թվային միջավայրում և հիբրիդային տարածքներում / նյութական և վիրտուալ/ համատեղ նյութերից տեղեկատվության վերանայման և աղբյուրների ստեղծման հարցերում ավելի հմուտ սուբյեկտներ:
Քննարկումների հիմնական վերջնարդյունքը կլինի պատմության դասավանդման նորարարական և ինֆորմալ մեթոդաբանությունը: Ծրագրի ընթացքում տեղի կունենա հիշողություն լաբորատորիաներ վիրտուալացումը (իրականացվելու է Հռոմի « La Sapienza» համալսարանի կողմից մշակված հատուկ գործիքի միջոցով) և երիտասարդների ու տարեցների միջև հանդիպման արդյունքում ստեղծված meta-ծանոթությունների նյութը: Ծրագրի, հետևաբար, նպատակն է տարածել և հարմարեցնել այս մեթոդը, որպեսզի ստեղծվի պատմության ինֆորմալ դասավանդման արդյունավետ և կայուն գործիք, ավագ սերնդի քաղաքացիների սոցիումում ներառումը և տարեցների ու երիտասարդների միջև փորձի ու տեսակետների փոխանակման, ինչպես նաև meta – նպատակն է` պահպանել հիշողությունները, որոնք այլ կերպ կկորչեն:
“iRemember” Ծրագիր
Erasmus+ KA2 Strategic Partnership